Թուրքիայում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Dicle լրատվական գործակալության լրագրող Շերիֆե Օրուչը: Ըստ Demokrathaber-ի՝ Օրուչը ձերբակալվել է Դիարբեքիր-Բաթման ճանապարհին, ուր ուղևորվում էր լրագրողական աշխատաքների համար: Լրագրողի հետ ձերբակալվել է նաև մեքենայում գտնվող երկու անձ:
