Քիշնևում բողոքողներն արգելափակել են խորհրդարանի շենքը
Քիշնևի կենտրոնում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի և արգելափակել են խորհրդարանի շենքը, ցուցարարները շարունակում են հավաքվել: TASS-ի հաղորդմամբ՝ ակցիային 10 000 մարդ է մասնակցում: Նրանք պահանջում են զրոյացնել երեկվա քվեարկությունը կառավարության հաստատման, խորհրդարանի լուծարման և արտահրթ ընտրությունների ամսաթվի նշանակման վերաբերյալ: Հավաքվածները ներկայացնում են աջ «DA քաղաքացիական հարթակը», ձախ «Սոցիալիստների կուսակցությունը» և «Մեր կուսակցությունը»: Ցուցարարները բացականչում են. «Արտահերթ ընտրություններ»», «Կորչի´ խորհրդարանը», «Ո´չ օլիգարխների կառավարությանը», «Ավազակներին՝ բանտ»:
