Միջերկրական ծովից դուրս են բերվել Airbus A320-ի ուղևորների մարմինները
Միջերկրական ծովից դուրս են բերվել «Եգիպտական ավիաուղիների»՝ մայիսի 19-ին վթարի ենթարկված MS804 չվերթի ուղևորների մարմինները: Այդ մասին հայտնել են աղետի հետաքննության հարցերով հանձնաժողովում, գրում է Reuters-ը: «Որոնողական նավը, որը պատվիրել է Եգիպտոսի կառավարությունը, ջրի երես է հանել բոլոր մարմինները, որոնք ավելի վաղ հաջողվել է հայտնաբերել ջրի տակ»,- ասված է հայտարարությունում: Այժմ նավն ուղղվում է Ալեքսանդրիայի նավահանգիստ, որտեղ մարմինները կհանձնի քննիչներին: «Դրանից հետո այն կվերադառնա աղետի վայր՝ ևս մեկ անգամ որոնումներ իրականացնելու համար»,- նշված է հայտարարությունում:
