Ովքե՞ր են Վճռաբեկ դատարանի ամենահարուստ տղամարդ դատավորները

Ի տարբերություն մյուս դատարանների, Վճռաբեկ դատարանի դատավորներն առավել համեստ են՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հայտարարագրված եկամուտներով ու դրամական միջոցներով: Չորս ամենահարուստ տղամարդ դատավորներն են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը, նույն պալատից Գոռ Հակոբյանն ու Արտակ Բարսեղյանը: DSC_0056-copy-440x293 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը 2011թ.-ի վերջում հայտարարագրել է 25 մլն դրամ, 3 հազար եվրո ու 24 հազար դոլար, 2012թ.-ին՝ 35 մլն դրամ, 3 հազար եվրո ու 14 հազար դոլար: Գնալով պարոն Ավետիսյանի դրամական միջոցներն ավելացել են, 2015թ. վերջում նա ունեցել է 42 մլն դրամ, 8 հազար եվրո ու 26 հազար դոլար: 2011 և 2012 թվականներին պարոն Ավետիսյանը նաև ունեցել է այլ եկամտի աղբյուրներ՝ ստանալով շուրջ 700 հազար դրամ: Աշխատավարձը տարվա ընթացքում կազմում է 18 մլն դրամ: Դավիթ Ավետիսյանի կինը՝ Մանուշակ Ստեփանյանը 2011թ. վերջում գնել է 47 մլն դրամ արժողությամբ բնակարան և երկու ավտոտնակ՝ 4,8 մլն և 5,3 մլն դրամով: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 5 մլն դրամով գույք է վաճառել նույն տարվա ընթացքում, ստանում է կենսաթոշակ՝ տարվա կտրվածքով 174 հազար դրամի, ինչպես նաև աշխատավարձ՝ 714 հազար դրամ չափով: 2012թ. նա նույնպես այլ եկամտի աղբյուրներ է ունեցել, հետագա տարիներին ոչինչ չկա հայտարարագրված: Դրամական միջոցները 2015թ. կազմել են 14 մլն դրամ: IMG_9807[1] (1) Նույն դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը 2015թ. վերջում ունեցել է 57 հազար ԱՄՆ դոլար, 4,5 մլն դրամ ու 2000 եվրո: Դատավորի աշխատավարձը հարկային տարում կազմել է 11 մլն դրամ: Պարոն Անտոնյանը 2011, 2012 և 2013թ.-ին եկամուտներ է ունեցել տրված փոխառություններից (վարկերից), բայց դրանք խոշոր չափի չեն եղել՝ տարեկան 100-250 դոլարի սահմաններում: Մինչդետ դատավորի կնոջ Ադրինե Գրիգորյանի՝ ստացած տոկոսները ավելի բարձր են, 2011թ. նա ստացել է 557 հազար դրամ, հաջորդ երեք տարիներին այդ գումարից ավելի, իսկ 2015թ.-ին 417 հազար դրամի չափով: Դատավորի կինը ի թիվս եկամտային տարբեր աղբյուրների, 2015թ. 25 մլն դրամ փոխառություն է հանձնել: Նույն տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 4,8 մլն դրամ ու 92 հազար դոլար: Artak Barsexyan (1) Մյուս դատավորը՝ Արտակ Բարսեղյանը առաջին հայտարարագրով ներկայացնում է բավականին համես թվեր ու եկամուտներ: Այսպես 2011թ. նա ունեցել է 5 հազար դոլար ու 4 մլն դրամ, աշխատավարձը հարկային տարում կազմել է 9 մլն դրամ, ոչ մի էական փոփոխություն հաջորդ տարի, 2013թ.-ին նա ժառանգությունից գույք է ստանում՝ 80 հազար դոլար արժողությամբ: 2014թ.-ին պատկերն այլ է, դատավորը որպես ժառանգություն ստացել է հասարակական նշանակության շինություն, 9 կետով հայտարարագրել հողոմասեր, ստացել բնակարան ու արտադրական նշանակության շինություն, ընդհանուր՝ 182 մլն դրամ արժողությամբ: 2015թ.-ին պարոն Բարսեղյանը 192 հազար դրամով ավտոտնակ է ձեռք բերել, ինչպես նաև AUDI Q7 QUATTRO 3.6 L մակնիշի ավտոմեքենա՝ 19 մլն-ով: Դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 70 հազար դոլար: Աշխատավարձը հարկային տարում՝ 11 մլն դրամ: G_Hakobyan ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը 2011թ. վերջում ունեցել է 33 հազար դոլար ու 2,5 մլն դրամ: Հաջորդ տարիներին դատավորի դրամական միջոցներում էական փոփոխություններ չեն արձանագրվել, 2015թ. վերջում նա հայտարարագրել է 4 մլն դրամ, 10 հազար դոլար ու 1500 եվրո: Մինչև 2015թ.-ը դատավորի կինն ունեցել է ընդամենը 2000-3000 դոլար դրամական միջոցներ, իսկ նախորդ տարի նա նվիրատվության կարգով ստացել է 16 500 դոլար արժողությամբ մեքենա՝ LEXUS RX 330 մակնիշի, վաճառել ու 5 մլն դրամով (շուրջ 10 հազար դոլար) գնել նույն մակնիշի մեքենա: Դրամական միջոցները կազմել են 9500 դոլար ու 1 միլիոն դրամ: Ստորև դիտեք թեմային առնչվող ինֆոգրաֆիկան Գևորգ Թոսունյան Իրավաբան.net

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am