Պրոխորովը վաճառում է իր ռուսաստանյան ակտիվները
Ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին պատկանող ОНЭКСИМ ընկերությունների խումբը որոշել է վաճառել իր բոլոր ռուսաստանյան ակտիվները, հայտնել է Ведомости պարբերականը՝ հղումով հինգ տարբեր աղբյուրների: ОНЭКСИМ-ից այս տեղեկատվությունը պաշտոնապես չի մեկնաբանվել: Նշենք, որ ապրիլ ամսին ОНЭКСИМ-ի գրասենյակում ստուգումներ էին սկսվել, իսկ ռուսաստանյան ակտիվները վաճառելու «խորհուրդը» տրվել է Կրեմլից:
