Գրիգորի Լեպսը ելույթ է ունեցել Սիրիայի ռուսական ավիաբազայում
Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայում ելույթ է ունեցել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը՝ կատարելով մի շարք հայտնի հիթեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Համերգի մեկնարկից առաջ Լեպսը հայտարարել է, որ կկատարի ամենահայտնի և ժողովրդի կողմից սիրված երգերը՝ ռուս զինծառայողներին ուրախացնելու համար։ «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց՝ այս տղաներին, որովհետև, ինքներդ հասկանում եք, շատ ենք ցանկանում, որպեսզի կորուստ չլինի, և նրանք բոլորը վերադառնան իրենց ընտանիքների, կանանց, քույրերի, եղբայրների, երեխաների մոտ»,- ասել է Լեպսը։
