Մոսկվայի շրջանում հարսնացուն հարսանիքի ժամանակ խեղդվել է
Մոսկվայի շրջանում հարսնացուն հարսանիքի ժամանակ խեղդվել է ջրամբարում՝ գրում է lenta.ru-ն: Ականատեսների խոսքով՝ հուլիսի 2-ին Մոսկվայի մերձակայքում Կլյազմինսկի ջրամբարի մոտ հարսանեկան տոնակատարության հարբած մասնակիցները որոշել են լողալով անցնել մի ափից մյուսը: Մի քանի մետր լողալուց հետո հարսնացուն խեղդվել է. կողքին լողացող ընկերուհին չի կարողացել փրկել նրան: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ջրամբարում լողալն արգելվում է: Հարսնացուի դին հայտնաբերել են միայն հաջորդ օրը:
