Նախարարությունում կադրային փոփոխությունները պլանային են. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները, նախ և առաջ, պլանային են և միտված ՊՆ բարեփոխմանը: Գյումրիում հուլիսի 3-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: «Մենք՝ ՀՀ Նախագահի հետ, պատշաճ կադրային քաղաքականություն ենք իրականացնում նաև զինված ուժերի ղեկավարաման համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Այսօր ՊՆ ղեկավարությունը, գլխավոր շտաբի պետը, կարողանում են զինված ուժերի ղեկավարումն իրականացնել և զինված ուժերը տանել առաջ: Այնպես որ, եթե լինում են կադրային փոփոխություններ, դրանք, նախ և առաջ, պլանային են՝ առաջխաղացման, տեղափոխությունների, փոխարինումների համատեքստում: Անշուշտ, լինում են փոփոխություններ, որոնք միտված են համակարգի բարեփոխմանը: Լինում են պաշտոնի բարձրացումներ և պաշտոնանկություններ: Իմ ղեկավարման ժամանակ բոլոր արժանիները բարձր պաշտոններ են ստանձնել։ Դրա համար է, որ այսօր զինված ուժերը՝ այստեղ և Արցախում, տարածաշրջանում փոխգործունակ և մրցունակ են, և ապահովում են իրենց մարտունակությունը։ Այդ ամենը երևաց նաև ապրիլին: Իմ պաշտոնավարման ժամանակ միայն գնդապետի կոչում ունեցող՝ ներառյալ և բարձր, շուրջ 140 մարդ է ազատվել, որոնցից 60­-ը կապված են եղել կոռուպցիոն ռիսկերի հետ: Այնպես որ, կադրային փոփոխությունները շարունակական են»,­ նշեց Սերյան Օհանյանը՝ կոչ անելով չփնովել սեփական զինված ուժերին: «Բոլոր այն կառուցողական առաջարկությունները, որ եղել են, ՊՆ­-ն սրբորեն է ընդունել ։ Սպառազինության համալրման գործընթացը՝ ժամանակակից համատեղելի սպառազինության՝ հեռահար ու գերճշգրիտ, ձեռքբերումներն ու արդիականացումը, մշտապես է: Երկու գործոն կա, որոնք այս կամ այն կերպ ազդում են մարտական ելքի վրա. մեկը մարդն է՝ մենք կառուցում ենք մարդակենտրոն բանակ, և երկրորդը՝ սպառազինությունն է ու ռազմական տեխնիկան, եթե երկուսի նկատմամբ էլ մենք ուշադիր չլինենք, ապա մարդը՝ զինվորը, կարող է մեջքով թեքվել դեպի հրամանատարը, իսկ սպառազինությունը, եթե շահագործման լավագույն պայմաններում չի գտնվում, կարող է հուսախաբ անել, և դրա համար յուրաքանչյուր հրամանատար հետևություն է անում»,­ նշեց Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ վարկի շրջանակներում Ռուսաստանից պառազինության ձեռքբերման պայմանագրերը 80 տոկոսով ստորագրված են: ՀՀ պաշտպանության նախարարն, անդրադառնալով ադրբեջանական կողմից գրավված տարածքների կարևորությանը, նշեց, որ յուրաքանչյուր հայկական հողակտոր՝ լինի մշակված, թե անմշակ, սուրբ է, և այդ հողերը՝ այդ մի քանի դիրքերը, գտնվում են ԼՂՀ պաշտպանության բանակի նախաձեռնողական գործողություններով արագ, լիաժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am