Անկարան սկզբունքային խնդիրներ չունի Մոսկվայի և Բրյուսելի հետ. Չավուշօղլու
Անկարան սկզբունքային խնդիրներ չունի Մոսկվայի և Բրյուսելի հետ, Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման համար հակասություններ չկան, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է RIA Novosti-ն: «Մի կողմից ԵՄ-ն, մյուս կողմից Ռուսաստանը: Մենք կարող ենք ճանապարհը շարունակել նրանց հետ միասին: Դա հակասություն չէ, այլընտրանք չէ և նույնիսկ մրցակցություն չէ: Քանի որ մենք գործում ենք մեր հետաքրքրություններին համապատասխան: Թուրքիան սկզբունքային խնդիրներ չունի ոչ ԵՄ-ի, ոչ էլ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ուննալով Անթալիայի Կորկութելի քաղաքում: Նրա խոսքերով՝ վերջին օրերում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ դիտվել է նկատելի ակտիվություն, որի շնորհիվ հաջողվել է կարգավորել հարաբերությունները Իսրայելի և Ռուսաստանի հետ:
