Թուրքիայի տնտեսությունը մեծ կորուստ կրեց. Մահացել է թուրք հանրահայտ գործարար Մուսթաֆա Քոչը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր սրտի կաթվածից մահացել է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Մուսթաֆա Քոչը։55-ամյա գործարարը Koç հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Հոլդինգի մեջ մտնում են կենցաղային տեխնիկայի արտադրման գործարաններ, ավտոմեքենաների լիցքավորման կայանների ու գազալցակայանների ցանց, ավտոգործարաններ։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ Քոչի մահվան կապակցությամբ գրել են, որ Թուրքիայի տնտեսությունը մեծ կորուստ կրեց։
