Վարդավառ կամ...

Այսօր՝ հուլիսի 3-ին Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը: Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ին ընկած ժամանակահատվածում: «Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Այս դեպքը կատարվել է Հիսուս Քրիստոսի հետ, երբ նա Փիլիպպյան Կեսարիայի մոտ առաքյալների հետ խոսելուց 7 օր հետո ուղեւորվեց Թաբոր լեռը` Իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Առաքյալներից իննին ներքեւում թողնելով, որպես աղոթակից ընկեր Նա իր հետ վերցրեց միայն երեքին` Սիմոն Պետրոսին, Զեբեդյան եղբայրներ` Հակոբոսին ու Հովհաննեսին: Երբ Հիսուսն աղոթում էր, վերջիններս չկարողացան դիմանալ եւ նիրհեցին: Այդ ժամանակ էր, որ Հիսուսը մի վեհ, փառավորյալ ու լուսավոր կերպարանք առավ: Նրանից ճառագայթներ էին ցոլում` ասես լուսասփյուռ արեգակ: Հագուստները եւս սպիտակեցին ու դարձան ձյունաճերմակ: Հիսուս Քրիստոսի այս նորօրինակ պայծառակերպությանը մեկ այլ հրաշալի հանգամանք էլ ավելացավ: Երկու մարդ հայտնվեցին այնտեղ` Մովսեսն ու Եղիան, եւ սկսեցին խոսել Հիսուսի հետ Նրա կյանքի հետագա ընթացքի մասին: Լույսի եւ աստվածայինի այսօրինակ համադրումը սթափեցրեց առաքյալներին: Այդ ժամանակ մի ամպ նրանց հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ. «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»: Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Այս զուգահեռը հետեւյալ իմաստներն ունի. Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես եւ Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, եւ ինչպես վարդը բացվելով անենքին հայտնապես երեւում, այնպես էլ մեր Տերը պայծառակերպելով հայտնում է իր Աստվածությունը: Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տաերը հրեաների մեջ երեւաց, ովքեր էլ խաչեցին Նրան: Վարդն անուշահոտություն է բուրում, այնպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ: Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերեւս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ եւ աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի եւ Նոյիª տապանից իջնելու հետª միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրեւ Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը… Եվ թող ամենազոր Աստծո աջը հովանի եւ պահապան լինի համայն հայությանը, մեր աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորներին, որ Հիսուսի Պալծառակերպության լույսի ներքո, զանազանենք լավը` վատից, չարը` բարուց, արդարը` անարդարից, թշնամին` բարեկամից, որպեսզի Աստծո կողմից նախասահմանված մեր կենսատարածքում ` Հայկական Բարձրավանդակում կարողանանք հայավայել ապրել ու գործել:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am