Սավչենկոն կարող է դառնալ Ուկրաինայի պաշտպանության նախարար
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Ուկրաինայի պաշտպանության նախարար, հայտնել է “112” հեռուստաալիքը: «Կհամաձայնվեի: Ես կօրինականացնեի այն, ինչ առանց այդ էլ տեղի է ունենում: Մեզ մոտ կապիտանը դա բրիգադի հրամանատար է, նույնիսկ գնդապետ չէ: Կապիտանը կարող է հաղթահարել առաջադրանքը, եղել են դեպքեր, երբ անջատողականները գրավում էին Կրամատորյան օդանավակայանը: Մի խումբը ղեկավարում էր գնդապետը, մյուսը սպան, երրորդը կապիտանը: Միայն կապիտանը տեղ հասցրեց իր խմբին»,- ասել է Սավչենկոն: Նա ավելացրել է, որ այն բանից հետո, երբ սկսի ղեկավարել ուկրաինական ռազմական գերատեսչությունը, նա կօրինականացնի այն բանակը, որը նրա կարծիքով հանդիսանում է ավելի արդյունավետ, ինչպես նաև կվերացնի կոռուպցիան Ուկրաինայի ռազմական ուժերի շարքերից:
