Երբ սպասել Ադրբեջանի հարվածին` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմաններին

Ահա և վերջ, Ազգային ժողովն արտահերթ նիստով վավերացրեց Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սեյրան Օհանյանի կողմից 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթը վավերացվեց ձայների 101 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած 8 պատգամավորներն են Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Ի տարբերություն ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդամներ Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը կողմ են քվեարկել համաձայնագրին: Խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը, այդ թվում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, կողմ քվեարկեցին համաձայնագրին։ Խորհրդարանում 2 օր տևած բուռն քննարկումներն ուղեկցվեցին փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով: Հատուկենտ հնչող քննադատություններին էլ, թե այս փաստաթղթով Հայաստանը կորցնում է իր ինքնուրույնությունը նաև հակաօդային պաշտպանության հարցում, իշխող Հանրապետականն ու մյուս «կողմ» ուժերը հակադարձում էին՝ Հայաստանը ոչինչ էլ չի կորցնում, ավելին՝ ձեռք է բերում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ներուժը: Կրքերն այնքան թեժացան, որ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարկ համարեց խոսել համաձայնագիրը սուր քննադատության ենթարկած ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «սեքսուալ հնարավորությունների» մասին: «Հիմա որ ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները կթռչեն, չգիտեմ ինչեր կանեն, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ դուք ուղղաթիռ թռցնեք: Դուք ո՞վ եք, դուք ուղղակի արբանյակ եք, և այստեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասարկում են այդ քաղաքական տրամադրությունները Ռուսաստանի Դաշնության»,- Զարուհի Փոստանջյանի այս խոսքին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝ «Ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով»: Բայց այս կարևորագույն հարցի շուրջ հասարակությանն այդպես էլ չտրվեցին սպառիչ, համոզիչ պատասխաններ: Հաջողվե՞ց ի վերջո փարատել հանրության այն մտահոգությունը, վավերացված համաձայնագրի կենսագործման դեպքում Հայաստանը զրկվելու է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից... Հանրապետական խմբակցության ղեկավարն, օրինակ, պատասխանում է, թե հանրության շրջանում նման մտահոգություն չի էլ եղել: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, այդ մասին խոսել են միայն այն ուժերը, որոնք անձնական հակակրանք ունեն Ռուսաստանի նկատմամբ և փորձում են սրել հայ-ռուսական հարաբերությունները: Հանրապետականների չպատճառաբանված հանգստությունն ուղղակի անբացատրելի է: Նրանք նույն եռանդով արդարացնում էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն, ընդ որում` պատճառաբանելով, թե պատերազմի չեզոքացման հարց են լուծում և Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Հայաստանի ու Արցախի վրա, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցի: Թե ինչ եղավ հետո` տեսան բոլորը... Նկատենք, որ նշյալ համաձայնագրի 6-րդ հոդվածում հստակ նշված է, որ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների համակարգումն ու ղեկավարումն իրականացնում է ռուսական կողմը: Իսկ արդեն առանձին շրջանի հակաօդային պաշտպանության ժամանակ զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Հատկապես ապրիլի քառօրյա պատերազմից հետո, ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի գոյությունը առնվազն մի քանի հարցեր էր բարձրացնում, որոնց պատասխանն այդպես էլ չստացավ հասարակությունը: Օրինակ, եթե ադրբեջանական օդուժը խախտի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի օդային տարածքը` ո՞վ է հրահանգելու խոցել դրանք, ՀՀ-ն՞, թե՞ ՌԴ-ն: Կամ` ՌԴ-ն թույլ կտա՞, որ Հայաստանը նման որոշում կայացնի... Եթե այդ համաձայնագիրը չի տարածվում Ղարաբաղի վրա, ապա Արցախի պաշտպանությունն, այսպես ասած, մնում է օդում կախված: Իսկ սա նշանակում է, որ Ալիևի կողմից նոր արկածախնդրության դեպքում Արցախն ու Հայաստանը կկանգնեն փաստի առաջ: Թամար Բագրատունի

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am