Նավթը կարժենա 16 դոլար
ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ վավթի գները դեռեւս չեն հասել իրենց նվազագույն մակարդակին, սակայն Ռուսաստանի տնտեսությունը, հարմարվելով նոր պայմաններին, միջնաժամկետ հեռանկարում կսկսի նորից աճել։ «Դա կարող է լինել բարելի դիմաց 18 եւ 16 դոլար գինը, որն իհարկե երկար չի պահպանվի, եւ հետո գինը կսկսի աճել: Մենք կարող ենք պարտքեր անել։ Ճկուն փոխարժեքն օգնում է ադապտացնել տնտեսությունը»,- ասել է Կուդրինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
