Սիրիայի հարցով բանակցությունները 1-2 օրով կարող են հետաձգվել. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունները «1-2 օրով» հետաձգելու հնարավորության մասին։ Դրանց անցկացումը ծրագրվում էր հունվարի 25-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Ձգձգումը կարող է լինել 1-2 օր, էական հետաձգում չի լինի»,- ասել է նա:
