ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անվանել է անուղղակի աջակցություն ահաբեկիչներին
ԱՄՆ-ի պատժամիջոցները ռուսական պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք օգնում են Սիրիային պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, կարելի է գնահատել որպես անուղղակի աջակցություն ահաբեկիչներին: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Մալայզիայի և մի շարք երկրների 38 ընկերություն ընդգրկվել են պատժամիջոցների ցուցակում: Ցուցակը կազմվել էր Իրանին, Հս. Կորեային և Սիրիային զանգվածային ոչնչացման զենք մատակարարելու մասին օրենքի հիման վրա: Ռյաբկովն ընդգծել է, որ Վաշինգտոնը որոշել է հերթական անգամ ճնշում գործադրել Ռուսաստանի մի շարք պաշտպանական ընկերությունների վրա, ինչը «պատկերավոր կերպով ցուցադրում է ԱՄՆ-ի քաղաքականության էությունը»:
