ԴԱԻՇ-ը սպառնում է պայթյուններ իրականացնել Լոնդոնի, Լոս Անջելեսի և Նյու Յորքի օդանավակայաններում
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին, հարձակումներ իրականացնել բրիտանական և ամերիկյան օդանավակայանների վրա: Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը: Պարբերականի տեղեկատվությամբ՝ իսլամիստները սպառնում են պայթյուններ իրականացնել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, ինչպես նաև Լոս Անջելեսի և Նյու Յորքի օդանավակայաններում: Համապատասխան հայտարարությունը նրանք տարածել են սոցիալական ցանցերով: Այդ սպառնալիքների կապակցությամբ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Թարիք Ահմեդը բնակչությանը զգուշության կոչ է արել: «Մեծ Բրիտանիայում ավիացիոն անվտանգությունը գտնվում է մշտական հսկողության ներքո: Աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ՝ ռիսկերի նվազեցման համար»,- հայտնել է նա:
