ԴԱԻՇ-ի գրոհայինները լրագրողուհու են մահապատժի ենթարկել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում գլխատել են լրագրող Ռուքիա Հասսանին: Այդ մասին հաղորդել է Syria:direct-ը: Հասսանն արդեն հինգերորդ լրագրողն է, որոնց իսլամիստները մահապատժի են ենթարկել հոկտեմբերից ի վեր: Հասսանը համագործակցել է Raqqa is Being Slaughtered Silently խմբի հետ, երբեմն գրել է Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ: ԴԱԻՇ-ի օկուպացրած տարածքներում, մասնավորապես Ռաքքայում կյանքի մասին նա պատմել է սոցցանցերի իր էջերում:
