Սա ինձ համար բուժվելու հույս է. Ռուսլան Սարգսյանն օգնություն է խնդրում

2014 թ-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին 25-ամյա Ռուսլան Սարգսյանի մասին, ով տառապում էր երիկամային անբավարարությամբ ու պետք է վիրահատվեր: Ռուսլանի ընտանիքն Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից է ու նման վիրահատության գումար չուներ:

Դրա վերաբերյալ հրապարակումներին արձագանքեց բարերար, ով փոխանցեց անհրաժեշտ 3 մլն դրամը, Ռուսլանի հայրը՝ փոխպատվաստման համար տրամադրեց իր երիկամն ու երիտասարդը ոտքի կանգնեց:

Այսօր նա աշխատում է որպես արհեստավոր, փորձում օգնել ընտանիքին:

Սակայն այս անգամ ևս ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի:

Բանն այն է, որ Ռուսլան Սարգսյանի երիկամային հիվանդությունը ժառանգական է ու փոխանցվել է մորից որդիներին: Նույն ախտորոշումը հիմա ունի Ռուսլանի կրտսեր եղբայրը՝ 22-ամյա Սևակ Սարգսյանը:

«Իմ հիվանդությունը հայտնաբերվեց բանակ զորակոչվելուց առաջ: Ընտանիքս ամեն կերպ փորձել էր օգնել եղբորս՝ Ռուսլանին, փորձել էր միջոցներ գտնել ու իմ հիվանդության մասին լուրը նոր հարված էր: Բուժվում եմ արդեն մի քանի տարի: Շաբաթական 3 անգամ ստանում եմ դիալեզ, որի արժեքն ամսական կազմում է 60 հազար դրամ: Բացի այդ նաև լրացուցիչ դեղերը, որոնց արժեքը 35 հազար դրամ է», - ասաց Սևակ Սարգսյանը:

Հիվանդության պատճառով ինքն աշխատել չի կարող, հայրն ու եղբայրը ևս, քանի որ դոնոր դառնալուց հետո հայրն ապրում է մեկ երիկամով, իսկ եղբայրը՝ Ռուսլանն, ամեն դեպքում ծանր աշխատանք անել չի կարող:

Միևնույն ժամանակ դիալեզի կուրսերը չեն կարող բուժում լինել երիտասարդի համար ու նա ևս ունի վիրահատության, փոխպատվաստման կարիք:

«Հայրս արդեն եղել է եղբորս դոնորը, մայրս՝ դոնոր դառնալ չի կարող, քանի որ այս հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է հենց իր կողմից: Այլ մոտ բարեկամ մենք չունենք: Այնպես որ ես վիրահատվելու հույս չունեի: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Գերմանիայում հնարավոր է վիրահատություն կատարել: Դիմեցինք կլինիկաներից մեկին ու ստացանք դրական պատասխան: Պետք է մեկնեմ այնտեղ, հետազոտվեմ ու վիրահատվեմ: Սա ինձ համար բուժվելու հույս է, բայց այն իրականություն դարձնելու համար ընտանիքս գումար չունի», - ասաց Սևակ Սարգսյանը: Նա ընդգծում է, եթե կարողանար ինքնուրույն կաշխատեր որքան պետք է, սակայն առողջական վիճակը դա անհնար է դարձնում: Նրա խոսքով՝ Ռուսլանին բարերարի կողմից տրված օգնությունն իր ընտանիքին հույս տվեց, որ ամեն բան կկարգավորվի ու նա հավատում է՝ ինքը ևս կբուժվի: Այդ նպատակով Սևակ Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ: AMD 151 002 463 009 0100 USD 151 002 463 009 0101 EUR 151 002 463 009 0149 RUB 151 002 463 009 0158

Մանրամասների համար կարող եք դիմել Սևակին՝ հեռ. 077343335, կամ նրա մայրիկին՝ Լյուդմիլա Սարգսյանին հեռ. 077242938:

С уважением, SEVAK SARGSYAN chornisevos@mail.ru

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am