Պուտինն առնչություն ունի՞ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հետ. տեսանյութ

Այսօր Լոնդոնում ներկայացվել են 2006թ. նոյեմբերի 23-ին մահացած ռուս սպա, Պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ), այնուհետ ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի աղմկահարույց գործով դատական հետաքննության արդյունքները, հայտնում է The Guardian-ը: Զեկույցը հրապարակվել է հետաքննության նյութերի հիման վրա, որը անցկացվել է 2015 թվականի հունվարից հուլիս ամիսներին: Զեկույցի համաձայն՝ բրիտանական դատարանը չունի բավարար թվով ապացույցներ, որ պոլոնիում-210-ը, որի միջոցով թունավորվել է Լիտվինենկոն, ունի ռուսական ծագում: Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպայի մահվանը «ենթադրաբար, անչություն ունեն ռուսական իշխանություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»: Սպանության կատարողներ են նշվում նախկին հետախույզի գործընկերները՝ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյն ու գործարար Դմիտրի Կովտունը, ովքեր հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները: ՌԴ Պետդումայի անվտանգության ու կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյը «ծիծաղելի» է համարել Սքոթլանդ-Յարդի՝ Լիտվինենկոյի սպանությանն իր առնչության մասին հայտարարությունը: Նշվում է, որ Լուգովոյն ու Կովտունը գործել են Անվտանգության դաշնային ծառայության հրամանով: Դատավորի կարծիքով՝ օպերացիան կարող էր հավանության արժանացած լինել ՌԴ հատուկ ծառայությունների տնօրեն Նիկոլայ Պատրուշևի ու ՌԴ նախագահի կողմից: 2000 թվականին Մեծ Բրիտանիա մեկնած Լիտվինենկոյի ինքնազգացողությունը սկսել էր վատանալ Լուգովոյին ու Կովտունի հետ Լոնդոնի Millennium հյուրանոցում համատեղ թեյախմությունից հետո Բրիտանացի փորձագետները նախկին գործակալի օրգանիզմում հայտնաբերել էին ռադիոակտիվ պոլոնիումի զգալի քանակություն: Հիշեցնենք, որ մահից առաջ Ալեքսանդր Լիտվինենկոն ստացել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Թարգմանությունը՝ 168.am-ի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am