ԱՄՆ-ը ստիպված մի շարք զիջումներ է անում Ռուսաստանին Սիրիայի հարցով ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագրի իր առաջարկում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Stratfor հետախուզական-վերլուծական ընկերությանը:
Հինգշաբթի ամերիկյան Washington Post պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առաջարկել է կնքել նոր համաձայնագիր Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ռազմական համագործակցության մասին: Իրենց կողմից ամերիկյան իշխանությունները խոստանում են իրենց ուժերը միավորել ՌԴ օդատիեզերական ուժերի հետ՝ ավելի լավ համակարգելու համար Սիրիայի տարածքում երկրի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ գործող «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարը: Փոխարենը Օբամայի վարչակազմը ցանկանում է, որ Ռուսաստանն Ասադի կառավարությանը համոզի վերջ տալ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբներին ռմբակոծելուն:
«Հունիսի 27-ին արված առաջարկությունը Վաշինգտոնի կողմից փորձ է՝ փոխելու Սիրիայում ստեղծված պայմանները և խուսափելու հետագա սրումից: Այդ առաջարկը ենթադրում է որոշ զիջումներ Ռուսաստանին: Առաջինը՝ ռուս զինվորականների հետ ակտիվոր համագործակցություն, նույնիսկ թիրախների մասին տվյալների փոխանակում: Մոսկվան որոշ ժամանակ պահանջում էր գնալ այդ միջոցին, քանի որ դա վերջ կդնի Ռուսաստանի մեկուսացմանը և կմղի Վաշինգտոնի հետ երկխոսության»,- գրում է Stratfor-ը:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը դեմ է հանդես եկել այդ զիջմանը՝ վախենալով այն ճնշման աստիճանական թուլացումից, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գործադրում են Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը