Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հիմնական կասկածյալը Չաթաևն է

Թուրքիայի ամենամեծ՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում երեքշաբթի օրը երեք ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման արդյունքում 44 մարդ էր զոհվել, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ հարձակման պատասխանատվությունը կրում է «Իսլամական պետություն» խմբավորումը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը:
Ինչպես հինգշաբթի օրը արևմտյան լրատվական գործակալություններն են հաղորդել, վկայակոչելով բարձրաստիճան թուրք մի պաշտոնյայի, երեք մահապարտները Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ են եղել։ Ահաբեկիչների ինքնությունը չի հրապարակվում, սակայն թուրքական լրատվամիջոցները նշում են հյուսիսկովկասյան ծագումով ռուսաստանցի երկու քաղաքացիների մասին։ Թուրքիայի իշխանամետ «Yeni Safak» թերթը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ահաբեկչության կազմակերպիչը ենթադրաբար Ռուսաստանի Հյուսիսային Կովկասից չեչեն Ահմեդ Չաթաևն է։ Ըստ չեչենական իսլամիստական կազմակերպությունների, Չեչնիայի Վեդենո գյուղում ծնված Չաթաևը եղել է ինքնահռչակ Կովկասյան Էմիրության առաջնորդ, հանգուցյալ Դոքու Ումարովի վստահված անձը։ 2001 թվականին, լքելով Ռուսաստանը, Չաթաևը ապաստան է խնդրել Ավստրիայում, 2003 թվականին՝ ստացել այս երկրի քաղաքացիություն։ Ավստրիական անձնագրի շնորհիվ նա ազատ տեղաշարժվել է Եվրոպայում և այլուր։ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների պահանջով 2010 թվականին նա ձերբակալվել է Ուկրաինայում, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։ 2011 թվականին նրան ձերբակալել են Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին։ Նա բողոքարկել է կալանավորումը, և դատարանի կարգադրությամբ ազատ արձակվել՝ համաձայն Փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Չաթաևը 2010-ից 2012 թվականներին բնակվել է Վրաստանում, 2013 թվականին Վրաստանի Լոպոտայի կիրճում՝ մասնակցել չեչենական իսլամիստական խմբավորման և վրացական անվտանգության ուժերի միջև փոխհրաձգությանը։ Չաթաևը վիրավորվել և ձերբակալվել է, սակայն կարճ ժամանակ անց ազատ է արձակվել դատարանի որոշումով: «Կովկասյան հանգույց» ռուսաստանյան անկախ լրատվական գործակալության տվյալներով, 2012-ից 2015 թվականների ընթացքում Չաթաևը ապրել է Թուրքիայում, որտեղ անմիջաբար շփվել է իսլամիստ հրամանատար Թարխան Բաթիրաշվիլի, նույն ինքը՝ Ումար ալ-Շիշանիի հետ։ 2015 թվականի փետրվարին Չաթաևը հայտնվել է Սիրիայում նկարահանված YouTube-յան տեսանյութում, որտեղ հանդես է գալիս որպես «Յարմուք» իսլամիստական, ռուսախոս գումարտակի հրամանատար։ 2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը Ահմեդ Չաթաևին ներառել է միջազգային ահաբեկիչներ ճանաչված անձանց ցուցակում։ Թեև Թուրքիայի անվտանգության ծառայությունները դեռևս չեն հաստատել Չաթաևի ենթադրյալ մասնակցությունը Ստամբուլի ահաբեկչությանը, փորձագետները մեծ հավանականությամբ նրան են համարում որպես հարձակման կազմակերպիչ։ «Yeni Safak» թերթը հաղորդել է, որ մահապարտներից մեկը Դաղստանից Ռուսաստանի քաղաքացի Օսման Վադինովն է եղել։ Թուրքական «Hurriyet» պարբերականը նույնպես գրել է, որ ահաբեկիչներից մեկի անունը Օսման Վադինով է, ով ժամանել էր Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման փաստացի մայրաքաղաք Ռաքայից՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Սակայն ըստ «Hurriyet»-ի՝ Վադիմովը ծնունդով Չեչնիայից է, այլ ոչ՝ Դաղստանից։ Դաղստանցի ազգագրագետ և քաղաքական վերլուծաբան Աբդուռաշիդ Սայիդովի խոսքերով, «Վադինով ազգանունը դաղստանյան կամ չեչենական ծագում չունի։ Դաղստանի խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած ռուսաստանցի հայտնի լրագրող Յուլիա Յուզիկը նույնպես նշել է, որ Օսման Վադինովը դաղստանցի չէ։ «Վադինով» ազգանունը տարածված է Ղազախստանի Ալմաթի թաղամասում և Բուլղարիայում։ Սակայն եթե, ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման, Թուրքիայի անվտանգության ծառայությունները ահաբեկչին բացահայտել են անձնագրով, ապա հարց է ծագում՝ արդյոք անձնագիրը իրական, թե կեղծ է եղել։ Կեղծ անձնագրի դեպքում, ըստ փորձագետների, հետքերը, այնուամենայնիվ, տանում են Դաղստան։ Դաղստանում թուրքական սալաֆիական մի քանի հազարանոց հզոր համայնքի աղբյուրների համաձայն, «Ոչ ոք երբևէ չի լսել Օսման Վադիմով անունով որեւէ մեկի մասին»։ Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am