«168 ժամ». Հայաստանի չհրապարակված դատավճիռը

«Գելափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակել է մայիսին անցկացված մի հարցման արդյունքներ, որի համաձայն՝ հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն վատացել է, 36,4 տոկոսը կարծում է, որ մասամբ է վատացել, 24 տոկոսը կարծում է, որ մնացել է նույնը, 7,4 տոկոսը կարծում է, որ կյանքը լավացել է, և միայն 0,7 տոկոսն է կարծում, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն լավացել է: Հարցումների արդյունքները ցույց են տվել նաև, որ Հայաստանում քչերն են բավարարված իրենց կյանքից. հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքից, հարցվածների 8 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, 49.4 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված է, 27.6 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված չէ, 14.9 տոկոսը՝ ընդհանրապես բավարարված չէ: Այս հարցումը որևէ նորություն չի բացահայտել, այլ ընդամենը թվային տվյալներով ցույց է տվել այն, ինչ հայտնի է բոլորին՝ Հայաստանում կյանքի պայմանները, կյանքի որակը, մեղմ ասած, հեռու են մարդու համար բավարար լինելուց: Եվ պատահական չէ, որ հարցվածների ընդամենը 7.4 տոկոսն է կարծում, որ Հայաստանում վերջին հինգ տարիներին կյանքը լավացել է, և միայն 0.7 տոկոսն է կարծում, որ կյանքը լավացել է էականորեն, իսկ կյանքից էլ բավարարված է միայն 8 տոկոսը: Հասարակության մոտավորապես այդքան հատվածն այս կամ այն չափով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է իշխանական, տնտեսական վերնախավի հետ, իսկ վերջիններիս կյանքը, քաղաքացիների կյանքի վատացմանը հակադարձ համեմատական կերպով, անշեղորեն բարելավվում է: Մյուսների համար կյանքի որակը հեռու է բավարար լինելուց, ավելի շատերի համար՝ այն անտանելի է: Մեծամասնության համար կյանքի որակը՝ նյութական և ոչ նյութական բաղադրիչներով, այնպիսին է, որ ստիպում է եթե ոչ՝ գործնական քայլեր ձեռնարկել, ապա՝ առնվազն մտածել Հայաստանից հեռանալու մասին: Արտագաղթն իրականում արտահայտվում է ոչ միայն ֆիզիկապես երկիրը լքելու տեսքով, այլև հոգեբանորեն, արտահայտվում է այն պահից, երբ մարդը սկսում է մտածել այդ մասին:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am