«ՀԺ». Լարսում փողով «գործ են անում»

«Մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն անվճար ՀՀ է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետևանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:   Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից երեկ ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից ու Լարսում փողով «գործ են անում»:   Արայիկ Մարգարյանը մեզ պատմեց, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը 2 անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում:   Փոխարենը հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի և Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչևդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով:   «Հունիսի 22-ից այստեղ ենք: ԱԻՆ-ից եկան-ասացին, որ հերթագրում են, որ անվճար չվերթներ պետք է լինի դեպի Երևան: Հերթագրվեցինք: Առաջին մի քանի չվերթի ժամանակ մեր հերթը զիջեցինք հիվանդ, տարեց մարդկանց, երեխաներին, հիմա մեր հերթը չի հասնում:   Անցակետից 20 կմ հեռավորության վրա կանգնած ենք: Ամեն օր ժամը 17:00-ին գնում ենք Լարս, հերթագրվում, հետ գալիս: Ստացվում է, ամեն օր 100 կմ գնում գալիս ենք: Արդեն 5-6 ինքնաթիռ է իջել Երևան, բոլոր հերթերի մեջ ես ու իմ ընկերները եղել ենք, չենք կարողացել ինքնաթիռ նստել: Բայց էդ ինքնաթիռ մարդիկ են նստում, որոնք մի ժամ առաջ են Լարս եկել կողքի քաղաքից՝ Ստավրոպոլից, Պյատիգորսկից: Լսել են, որ անվճար չվերթ կա, եկել են: Մեջը 100 տոկոս իրենք փողս են վերցնում, որովհետև հիմա շատ է թանկացել ինքնաթիռի տոմսը: Փող են վերցնում ու ուղարկում են»,-պատմեց Մարգարյանը:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am