Թուրքիան կաջակցի
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կաջակցի Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: «Թուրքիան կաջակցի ցանկացած նախաձեռնության՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար։ Սակայն չափավոր ընդդիմությունը պետք է ներկայացված լինի (Սիրիայի վերաբերյալ բանակցություններում) իր իսկ ցանկությամբ ու նախաձեռնությամբ, իսկ ահաբեկչական խմբավորումները չպետք է ներկայացված լինեն այնտեղ։ Մենք տարբերություն չենք դնում ահաբեկչական խմբավորումների միջև: Անհրաժեշտ է միավորել միջազգային բոլոր ուժերը՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը։
