«Ադրբեջանն ապրիլին Արցախից չէր սպասում այդքան հզոր պատասխան». Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ

Շվեյցարիայում ապրիլյան պատերազմի առնչությամբ մոտեցումները հստակ են. Ադրբեջանը մի քանի անգամ հարձակում գործեց արցախյան դիրքերի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ Դոմինիկ դը Բյումանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան կողմից չէր էլ սպասում այդքան հզոր պատասխան: «Նրանք չկարողացան դիմակայել, եւ շատ ավելի տուժեցին, քան կարծում էին»,-ասաց խորհրդարանի փոխնախագահը: Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է, որին անմիջապես լուծում տալը պետք է շատ դժվար լիներ: «Չի կարելի ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել: Հիշենք ԵԱՀԿ նախագահներից Դիդիե Բուրկհալտերին` Շվեյցարիայից, ով լավագույնս կատարեց իր գործը իր նախագահության ընթացքում: Պարզապես ԵԱՀԿ ՄԽ-ն չունի ինչ-որ հստակ ծրագիր, սակայն ունի իր տեսլականը՝ կապված հակամարտության համակարգման հետ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա ներգրավվածությունը պայմանավորված է իր պատմական, ռազմավարական դերով: Հատկանշական է այն, որ Կովկասում Ռուսաստանի դերը կասկածի տակ չի դրվում, քանի որ այն բոլորի համար կարծես «ոստիկանություն» լինի, որը որոշ չափով կանխում է պատերազմները»,- նշեց նա: Անդրադառնալով քառօրյա պատերազմից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված 18 զինծառայողների մարմինների, ինչպես նաեւ այդ օրերին տարեց բնակիչների խոշտանգումներին, Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից եւ ում դեմ են իրականացվում, նման գործողությունները բացարձակապես անընդունելի են: «Դա դեմ է բոլոր կոնվենցիաներին, մարդկային արժանապատվությանը: Կան մի շարք միջազգային ատյաններ, դատարաններ, որոնց պետք է հայց ներկայացնեն բոլոր տուժած պետությունները նման դեպքերի հիմքով»,- ընդգծեց Դոմինիկ դը Բյումանը:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am