Կանայք գրիպից ավելի լավ են պաշտպանված, քան տղամարդիկ
Կանայք գրիպից ավելի լավ են պաշտպանված, քան տղամարդիկ։ Հակավիրուսային պաշտպանությամբ կանանց ապահովում է էստրոգեն հորմոնը, որը կանանց օրգանիզմում ավելի շատ է, քան տղամարդկանց, հայտնում է Rosbalt-ը: Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են գրիպի ամենատարածված տեսակը՝ A տիպը, պարզել են, որ փորձի համար գրիպով վարակված կանանց բջիջները բավական արագ են հաղթահարել վիրուսը, մինչդեռ տղամարդկանց բջիջները հիվանդացել են։
