Արտառոց. նորաձևության ապրանքանիշի նոր դեմք է դարձել դեմքի այրվածքներով կինը. տեսանյութ
Հնդկական Viva N Diva ապրանքանիշի նոր դեմքը դարձել է Հնդկաստանի մի բնակչուհի, որի դեմքին պատանեկան տարիքում լցրել են քիմիական թթու։ Լակշմի անունով կինը նկարահանվել է գովազդային հոլովակում, ուր խոշոր պլանով ներկայացված են նրա դեմքի սպիները։ Տեսանյութը ստացել է Face of Courage («Քաջության դեմք») անվանումը։
