Ինձ չեն ազատել աշխատանքից, կրճատել են հաստիքը... դեռ առիթ կունենաք խոսելու. Նարեկ Մալյան

ՀՀ ոստիկանությունում կրճատվել են մի քանի հաստիքներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հաստիքը: Այս մասին հայտնել են ոստիկանությունից, թեեւ լուրեր են շրջանառվում, որ Մալյանը ոչ թե ազատվել է ոստիկանության համակարգից, այլ հեռացվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հրամանով: Hraparak.am-ը զրուցել է Նարեկ Մալյանի հետ, թե ինչո՞ւ են նրան ազատել աշխատանքից, ոստիկանապետի նախկին խորհրդականը պատասխանեց. «Ինձ չեն ազատել աշխատանքից, կրճատել են այն հաստիքը, որտեղ ես աշխատում եմ և ոչ միայն իմ, այլ ևս 7 հոգու, օգնականների և խորհրդականների օպտիմալացման շրջանակներում կրճատվել է: Ես հասկանում եմ, որ կան ինչ-որ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ ինձ հեռացնեն, ինչ-որ ինտրիգներ փնտրեն, բայց նման բան չկա, հաստիքն է կրճատվել և ոչ միայն իմ»: Պարոն Մալյան հնարավո՞ր է այդ հաստիքը կրճատված լինի Մհեր Ենոքյանի հետ կապված վերջին դեպքերի հետ. «Դուք կարծում եք, որ 7 հոգու հանել են Մհեր Ենոքյանի հետ կապվա՞ծ, եթե 7 հոգու հաստիք կրճատել է ոստիկանապետը Մհեր Ենոքյկանի հետ կապված… ինչ-որ մարդիկ եթե այդպես են մտածում, այդ միտքն իրենց տաքացնում է, թող այդպես մտածեն, ես խնդիր չեմ տեսնում»: Ինչո՞վ եք այժմ զբաղվելու, տեղյա՞կ էիք, որ հաստիքը կրճատվելու է. «Իհարկե տեղյակ էի, կարծում եմ 2-3 օր առաջվա տեղի ունեցած իրողություն է, որևիցե բան չի փոխվում իմ կյանքում, որևիցե սկզբունք չի փոխվում: Ես կարծում եմ` շատ շուտով իմ նոր զբաղմունքի մասին առիթ կունենանք խոսալու»: Հիշեցնենք, որ վերջերս Նարեկ Մալյանին դատի էր տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրառում էր թողել՝ Մհեր Ենոքյանին դասելով Վալերի Պերմայկովի, Բրեյվիկի շարքին. «Այսօր ավելի հուզիչ է ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը: Այս գրառման տակ էլ մեկնաբանություն էր թողել Իզաբելլա Աբգարյանը. «Թող մասնատված ու սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրն էլ կարդան...»: Դատարանն վերջերս մերժել էր Ենոքյանի հայցը, որից հետո ի պաշտպանություն Մհեր Ենոքյանի` թվով 24 մտավորականներ բաց նամակ էին հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ուշադրություն հրավիրելով Նարեկ Մալյանի պահվածքի վրա:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am