Մուբարաքի գործով դատավարությունը հետաձգվել է
Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի՝ 2011-ի անկարգությունների օրերին ցուցարարների սպանությանը մասնակցության մասին գործի կրկնակի դատավարության առաջին նիստը տեղափոխել է ապրիլի 7-ին։ «Ալ-Ահրամ» պարբերականի տվյալներով՝ լսումների ժամկետի փոփոխությունը կապված է նախկին նախագահի համար ավելի անվտանգ վայրի ընտրության հետ։ Այս դատը Մուբարաքի համար կդառնա այդ գործով վերջինը, իսկ վճիռը՝ վերջնական և անբեկանելի։
