Ինչու է նավթի գինը շարունակում է նվազել
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել հումքի շուկայում համընդհանուր գերավելցուկի ֆոնին, որի մասին վկայում են Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալները(API)։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Brent մակնիշի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.82 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 27.65 դոլարի։ WTI թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.86 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28.11 դոլարի։
