Արտակարգ իրավիճակ Ճամբարակ-Դիլիջան հանրապետական նշանակության ճանապարհին

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակից-Դիլիջան տանող ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Մարտունի գյուղի վարչական տարածքում ժայռաբեկորների փլուզման պատճառով ճանապարհն անանցանելի է դարձել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն են գործել նաև Կապի և տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Աշոտ Արշակյանի և տեղի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Արարատ Քոչարյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է՝ ելնելով քաղաքացիների շահերից, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ մյուս ժայռաբեկորները նույնպես պոկվեն: Այս պահին Երևանից Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ ժամանած «Հայավտոճան»-ի մասնագետները ուսումնասիրում են տեղանքը և եկել են այն եզրակացության, որ ճանապարհի վրա ընկած 2000 տոննա կշռող ապառաժ քարերը հնարավոր է հեռացնել միայն պայթեցնելուց հետո: Տեղում աշխատանքներին օնլայն հետևում է նախարար Գ. Բեգլարյանը, իսկ «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանն էլ հեռախոսով կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ է հաղորդում նախարար Գ. Բեգլարյանին: Երջանիկ պատահականություն է, որ քարաթափման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը: Քարաթափման պատճառով 8 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ ճանապարհը փակվել է: Տեղում ուժեղացված ծառայութուն է կատարում նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիները նշված հատվածով չերթևեկեն, դադարեցվի նրանց տեղաշարժը, ինչը բխում է հենց առաջին նրանց շահերից, քանի որ կա վտանգ, որ կողքի հսկայական ժայռաբեկորները նույնպես կարող են փլուզվել:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am