Մեծ Բրիտանիան կսառեցնի Լիտվինենկոյի մահվան մեղավորների ակտիվները
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ներկայումս վճռում են, թե ինչպիսի գործողություններ ընդունեն՝ ի պատասխան այսօր հրապարակված «Լիտվինենկոյի գործով» զեկույցի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Լոնդոնում ռուս դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը։ Նա հայտարարել է, որ Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի ակտիվները կսառեցվեն։
