Մալաթիայում 24-ամյա երիտասարդի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը հայտնաբերվեց

yerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս Բավրայի անցակետում հայտնաբերվել է մայիսի 17-ին Մալաթիայում 24-ամյա Տարոն Մադաթյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող 25-ամյա Ֆելիքս Ավագյանը: Նա մայիսի 18-ից հետախուզվում էր` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով: Նշենք, որ 2016թ. մայիսի 17-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ ձախ ազդրի ներսային հատվածի և որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել Տարոն Կարենի Մադաթյանը (ծնվ. 1992թ.): Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հրազենային մարմնական վնասվածծքները պատճառվել են Երևան քաղաքի Դանիել Վարուժան և Իսրայել Օրի փողոցների խաչմերուկում, որտեղ նա գնացել էր հանդիպելու իր ծանոթին՝ Ֆ.Ավագյանին։ Նախնական տվյալնելով՝ վերջինս հրազեն հանդիսացող ատրճանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու կրակոց է արձակել Տարոն Մադաթյանի ուղղությամբ, որից հետո իր վարած՝ «BMV X6» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ֆ.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Մեր տեղեկություններով՝ Ֆ. Ավագյանն արդեն կալանավորված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am