«Գազպրոմի» հետ բանակցությունները կշարունակվեն
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը կշարունակի գազի մատակարարումների շուրջ ռուսական «Գազպրոմի» հետ բանակցությունները։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում։ Ընդգծվում է, որ Վրաստանը «Գազպրոմի» հետ ինտենսիվ բանակցություններ է վարում այն բանից հետո, ինչ ընկերությունն առաջարկել է Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանին վճարել ոչ թե գազ, այլ փող։
