Ջրի ծավալների մասին չէր կարելի պատկերացնել, անգամ ամենադաժան երազում.քաղաքապետ

Արթիկում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո բնակիչների խնդիրները շարունակում են մնալ անլուծելի, չնայած հնչեցվող խոստումներին` նրանց տրամադրվող գումարները չեն բավարարում բնակարաններն «ուշքի բերելու» համար: « Մեր միակ ձեռքբերումն այն էր, որ աղետի հետևանքով զոհեր չեղան :Մանկապարտեզում 20-ից ավելի երեխաներ կային, և կարող էր աղետն ունենալ անդառնալի հետևանքներ: Ես բազմիցս հայատրարել եմ և մնում եմ նույն կարծիքին, որ աղետի հիմնական պատճառը առատ տեղումներ էին»,-ասաց քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Արսեն Աբրահամյանը հավելեց , որ ինքը նախապես տեղյակ է եղել, որ ջրհեղեղ է սկսվում, սակայն չի պատկերացրել, որ նման մեծ ծավալի ջուր է մոտենում Արթիկին: «Ես բազմիցս հայատարել եմ եւ մնում եմ նույն կարծիքին, որ աղետի պատճառն անախադեպ առատ տեղումներ են եղել: Շուրջ 1.5 ժամ ինտենսիվ կարկուտ է տեղացել եւ այդ ամբողջ ջրային զանգվածը խառնվել է ձյան հետ եւ Արթիկի ձորերով ջուրը շարժվել է դեպ քաղաք: Ես 15 րոպե առաջ հովիվի կողմից տեղեկացված էի, բայց այդ ծավալների մասին չէր կարելի պատկերացնել, անգամ ամենադաժան երազում: Այդ ջրի զանգվածի հետ խոշոր ժայռաբեկորներ խուժել էին քաղաք: Հեղեղատարը բաց է եղել եւ առանց արգելքների ջուրը հոսել է:Ջրհեղեղի հետեւանքով Արթիկում վթարային շինություններ չկան»: «Հունիսի 24-ի երեկոյան մինչեւ ուշ գիշեր Արթիկ համայնքում է եղել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, շաբաթ օրը քննարկվել է հետեւանքների վերացման աշխատանքների ուղղությամբ, տրվել են հանձնարարականներ: Ստեղծվել է վնասների չափի գնահատման հանձնաժողով»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքների ծառայությունների վարչության պետ Արթուր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղին: «Հետեւել ենք աշխատանքներին նախարարի տեղակալի մակարդակով: Նախարարության ներկայացուցիչը գործուղվել է Արթիկ համայնք եւ մինչ օրս հետեւում է աշխատանքների ընթացքին: Տեղին չեն այն հայտարարությունները , թե աշխատանքները ուշեն սկսվել:  Ջրի մակարդակն առաջին օրը չի դադարել դրա համար մեծ տեխնիկա չի մտել քաղաք»,- ասաց նախարարության ներկայացուցիչը: Արթիկում հիմնովին փլուզված տներ չկան, կան մասնակի փլուզումներով հենապատեր, պարիսպներ: Վնասվել են տնամերձեր, հողամսեր եւ որոշ դեպքերում կենդանի անասունները: Արթուր Սողոմոնյանը հիշեցրեց, որ կառավարությունը երեկ 42 միլիոն դրամ է հատկացրել վնասների փոխհատուցման համար: Արթիկ համայնքի ղեկավար

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am