Մեր միակ ձեռքբերումն այն էր, որ աղետի հետևանքով զոհեր չեղան.քաղաքապետ

«Հնարավոր էր ես չփրկվեի սելավի ժամանակ, եթե իմ արձագանքին չպատախաներ քաղաքապետը:  Հենց առաջին արձագանքս ուղղված է եղել քաղաքապետին, ով փրկարար ջոկատ ուղարկեց, և կարողացան ինձ տանից հանել: Ես շատ շնորհակալ եմ, որ կենդանի եմ մնացել, վարչապետն էլ եկավ տեսավ ու ինձ տուն է խոստացել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթիկի բնակչուհի Դուսակ Հարությունյանը: Արթիկում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո բնակիչների խնդիրները շարունակում են մնալ անլուծելի, չնայած հնչեցվող խոստումներին` նրանց տրամադրվող գումարները չեն բավարարում բնակարաններն «ուշքի բերելու» համար: « Մեր միակ ձեռքբերումն այն էր, որ աղետի հետևանքով զոհեր չեղան :Մանկապարտեզում 20-ից ավելի երեխաներ կային, և կարող էր աղետն ունենալ անդառնալի հետևանքներ: Ես բազմիցս հայատրարել եմ և մնում եմ նույն կարծիքին, որ աղետի հիմնական պատճառը առատ տեղումներ էին»,-ասաց քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Քաղաքապետը նաև նշեց, որ այժմ կատարվում են անհրաժեշտ աշխատանքեր վիճակը բարելավվելու համար: Նրա խոսքերը հաստատեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական հսկողության և համայնքների հարցերով վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, ում փոխանցմամբ` այս պահին Արթիկում այնքան տեխնիկա կա, որ այդ ուղղությամբ անգամ կատակներ են հնչում: Արթիկի մեկ այլ բնակիչ` Լյովա Մոռոյանն էլ ասաց, որ վարչապետը, տեսնելով իր տունն, ասել է, որ այնտեղ բնակվելն ուղղակի հնարավոր չէ և հրահանգել է իրեն տուն տրամադրել. «Երկու օր քնել եմ իմ տան տանիքում. ուրիշ բան չեմ պահանջում, մենակ տուն եմ ուզում, որ կարողանամ ապրել»: Բնակիչն անկեղծացավ ու լրագրողներին հայտնեց, որ իր հագուստ անգամ վերցրել է եղբորից. աղետից հետո տանը ոչինչ չի մնացել:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am