Spiegel.de կայքում հաղորդվում է ,որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր այցելել է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա՝ տեսակցելու գերմանացի զինծառայողների խմբին, որից հետո պլանավորում է մեկնել Անկարա՝ իր թուրք գործընկեր Ֆիքրի Ըշըքի հետ հանդիպելու նպատակով։
Ֆոն դեր Լյայենը կքննարկի գերմանացի քաղաքական գործիչների մուտքի խնդիրը Թուրքիայում տեղակայված ռազմաբազա։
Նշենք,որ մի շարք գերմանացի քաղաքական գործիչների կողմից պաշտպանության նախարարի այցը Թուրքիա քննադատական գնահատականի է արժանացել,
««Ինջիրլիքի» դեպքից հետո Գերմանիայի զինված ուժերը պետք է Թուրքիայից հեռացնեն զորակազմը։ Ֆոն դեր Լյայենի այսօրվա այցը Թուրքիա առանց ուղեկիցների չմտածված քայլ է եղել»,- ասել է Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Թոբիաս Լինդները։
«ՆԱՏՕ-ում կան ընդհանուր կանոններ, որոնց պետք է բոլոր մասնակից երկրներն անխտիր ենթարկվեն ու իրար հանդեպ անհիմն սահմանափակումներ չմտցնեն, հակառակ դեպքում համագործակցությունը կասկածելի է դառնում: Ֆոն դեր Լյայենը պետք է թուրքերին հասկացնի, որ գերմանացի պատգամավորների այցելությունների համար սահմանափակումներ չպետք է լինեն»,- ասել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռայներ Առնոլդը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը