Բրիտանացիները դիմում են Կիպրոսի քաղաքացիություն ստանալու
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն, որի ժամանակ հաղթեցին ԵՄ կազմից Միացյալ թագավորության դուրս գալու կողմնակիցները, ստիպել է երկրի շատ քաղաքացիների մտածել նոր քաղաքացիության մասին, հարյուրավոր բրիտանացիներ, ովքեր կիպրական արմատներ ունեն, համապատասխան միջնորդագրերով դիմում են Կիպրոսի հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ։ Այսպիսով՝ կղզի պետության միգրացիոն դեպարտամենտում ստացվում է օրական միջինը 300 դիմում։ Նշվում է, որ դիմում են ներկայացրել նույնիսկ նրանք, ովքեր թագավորությունում բնակվող կիպրացիների 4-րդ սերունդն են։ Պատճառը, որպես կանոն, կապված է Brexit-ի դեպքում Եվրոպայով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկվելու մտավախությունների հետ։
