Հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ. Նաիրա Զոհրաբյան

«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ այս շաբաթվա արտահերթ նիստում ընդդիմությունը նախընտրական տարվա մեկնարկը տվեց: Սակայն ելույթներին փողոցային բառապաշարով սրություն հաղորդելը բավականին տհաճ էր ու անտեղի: Մինչ այդ թեժ բանավեճերը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ որոշ քաղաքական ուժեր վտանգավոր ցանցի են վերածվել: «Իրատեսի» հետ զրույցում նա իր միտքն ավելի «խորացրեց»` վստահեցնելով, որ քաղաքական բանավեճերի սրությանն ականատես կլինենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը մի փոքր սխալվեց, նրա հետ հարցազրույցից ընդամենը րոպեներ անց խորհրդարանի դահլիճը վերածվեց եռման կաթսայի: Չնայած Դուք կարծում եք, որ արմատականությունն անընդունելի է, բայց հանրության զգալի հատվածը, որոշ քաղաքական ուժեր եւս կարծում են, որ եթե ընդդիմադիրներն արմատական պահանջներ չեն ներկայացնում, օրինակ, նախագահի, վարչապետի հրաժարականները, ուրեմն իրական ընդդիմություն չեն: Ցավոք, հանրությունը երկրում տիրող անարդարությունից այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ: Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը: Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք` երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է: Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է: Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: Ունենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am