Մայր Աթոր Ս.Էջմիածինը կաջակցի Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգությանը

Հունիսի 28-30-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, ժողովի նիստերը վարեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։ Ժողովին քննության առնվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին և եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։ Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությանը Հայաստան։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ դեռևս 2014 թ. Հայաստան հրավիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, 2015 թ. նամակով հաստատելով այցի իրականացումը 2016 թվականին, հունիսի 24-26-ը եղբայրական այցով եղավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որն անցավ հոգևոր ջերմ մթնոլորտում։ Այցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ և այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ ԳՀԽ անդամներն ուրախությամբ արձանագրեցին, որ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան լավագույն վկայությունն էր Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների և գործակցության։ Ժողովականները նաև իրենց գնահատանքը հայտնեցին այցի կազմակերպիչ հանձնախմբին և կազմակերպական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց։ Ժողովին ԳՀԽ անդամների ուշադրության բերվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումը Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության հարցում Հայոց Եկեղեցու մասնակցության մասին։ Ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում և սրբոց տեղյաց պահպանության գործում Հայոց Եկեղեցու պատասխանատվությունը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, հանձնառու եղավ օժանդակելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապահովելու անհրաժեշտ գումարը։ Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման մասին զեկուցեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ԳՀԽ ժողովին ներկայացրեց հանձնախմբի կողմից մշակված Ազգային-եկեղեցական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների նախագծերը։ Քննարկումների ընթացքում նախագծերի հոդվածների վերաբերյալ արվեցին տարբեր առաջարկներ և նկատառումներ, որոնց հիման վրա հանձնախմբին հանձնարարվեց լրամշակել նախագծերը և ներկայացնել ԳՀԽ առաջիկա ժողովին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը զեկույց ներկայացրեց «Աջակցություն Արցախին» ծրագրի մասին՝ անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում կազմակերպված հանգանակություններին, ինչպես նաև Մայր Աթոռի զանազան կառույցների և թեմերի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը։ Գոհունակություն հայտնելով եկեղեցական կառույցների և թեմերի կողմից ցուցաբերած աջակցության առնչությամբ` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորեց այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը՝ զորավիգ լինելու արցախահայությանը և նրա կարիքներին։ Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: patgev srbazanruben vardanyan

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am