Հայերը մեր հողի աղն են.Մահմուդ Աբաս/տեսաշար/
Massis Post-ը՝ հղում կատարելով պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը հայտնում է,որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հունվարի 18-ին մասնակցել է Հիսուս Քրիստոսի սուրբծննդյան տոնակատարություններին, որը նշվել է հին հայկական օրացույցով:
Աբասը հայտարարել է, որ հայերն ու Պաղեստինի քրիստոնյաները «այդ հողի աղն են» ու երբեք չեն լքի այն:
Նրանք, ովքեր փորձում են ազատվել քրիստոնյաներից, մասնավորապես՝ հայերից, Աբասը խորհուրդ է տվել «հիասթափվել»:«Երբ որոշ մարդիկ ասում են, որ պետք է քրիստոնյաներին ու հատկապես հայերին վտարել, մենք կհիասթափեցնենք նրանց, քանի որ հայերը միշտ կապրեն թե´ Երուսաղեմում, թե´ Ռամալլայում, թե´ Բեթղեհեմում: Քրիստոնյաները միշտ եղել են այս հողի աղը ու կմնան իրենց հողում ու երկրում: Նրանք, ովքեր ցանկանում են, որ նրանք այստեղից գնան, թող իրենք գնան»,- հայտարարել է նա:Աբասը պաղեստինցի ժողովրդի աղետալի վիճակը համեմատել է Ցեղասպանությունից հետո հայերի վիճակի հետ:
