Հայկ Կյուրեղյանի ջրադուլի իրական պատճառները

Հունվարի 18-ի երեկոյան հացադուլից բացի նաև ջրադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակն այս պահին բավարար է. այս մասին Հայելի.am-ին ասացին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Առողջական վիճակը այս պահի դրությամբ դեռ բավարար է: Հայկ Կյուրեղյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,-ասացին մամուլի բաժնից: Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը, ով 8 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, հունվարի 18-ի նաև հայտարարել է ջրադուլի մասին: Կյուրեղյանը տեղեկացրել է, որ հացադուլի և ջրադուլի միջոցով պահանջ է ներկայացնում մենախուց տեղափոխվելու համար: Մամուլի բաժնից նշեցին, որ պահանջի ընդառաջման մասով դեռևս ոչինչ չեն կարող ասել: Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ով որդուն տեսակցել է երեկ,  մեզ հետ զրույցում նշեց.«Հայկը բավականին հյուծված էր, առողջական վիճակը վատ: Նրա պայքարը` առանձին խցում լինելու հետ կապված չեն բավարարվում: Ես անորոշ վիճակում եմ` Հայկին տրամադրել էին առանձնախուց, բայց չգիտես ինչու նորից փոխադրեցին ընդհանուր խուց: Սա ինձ համար շատ արհեստական է»,-ընդգծեց Հայկի հայրը: Հայկ Կյուրեղյանի հայրը հաստատեց Հայելի.am-ի տեղեկությունը, ըստ որի իր որդին և հունվարի 1-ին կալանավորված ակտիվիստ, ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը նույն խցում են եղել: «Հետո Գևորգ Սաֆարյանին տարել են այլ խուց և Գևորգը հացադուլ է սկսել:Հայկը սատարել է ընկերոջը և դիմագրավելով ճնշումներին կրկին հացադուլ է սկսել: Այլ պատճառներ միշտ էլ կգտնվեին: Ես անհանգստանում եմ իմ որդու առողջության համար»,-փաստեց Արմենակ Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 2014թ հունիսի 12-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով տեղի ունեցող դատավարության ժամանակ, բարձրացել է դատարանի տարածքում գտնվող մեքենաներից մեկի վրա և որպես բողոքի նշան իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանին դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: Հարուցված գործի շրջանակներում Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ-ի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման: Լուսինե Ղազարյան

դիտվել է 254 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am