ՒՊ-ն Լիբիայում հարձակվել է նավթային տերմինալներից մեկի վրա
Reuters-ը հաղորդում է,որ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Լիբիայի նավթային տերմինալներից մեկի վրա: Ջիհադիստները Ռաս-էլ-Լանուֆ քաղաքում այրել են վառելիքով լի առնվազն 2 պահեստ: Ահաբեկչության պատասխանատվությունը խմբավորումն արդեն ստանձնել է: Բացի այդ, նրանք տեսաուղերձ են հրապարակել, որում հայտարարում են, որ ահաբեկչությունը շարունակություն է ունենալու:
