Ռուբլու փոխարժեքի անկումը Կրեմլում փլուզում չեն համարում
Ռուբլու փոխարժեքի ներկայիս անկումը չի կարելի «փլուզում» համարել,նման կարծիք են հայտնել Կրեմլում: Ավելին՝ նախագահի վարչակազմում համոզված են, որ Կենտրոնական բանկը ունի սցենարներ, որոնք թույլ կտան խուսափել իրադարձությունների նման զարգացումից: «Ես չԷի օգտագործի «փլուզում» բառը, ռուբլու փոխարժեքն իրոք փոխվում Է, բայց դա բնավ Էլ փլուզում չԷ», հունվարի 21ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը : «Տվյալ դեպքում հիմքեր չկան կարծելու, որ Կենտրոնական բանկը չունի իրապես փլուզումային փոփոխություններից խուսափելու կոչված սցենարներ»,ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հիշեցրել Է, որ Ռուսաստանում գործում Է «մեգակարգավորիչ՝ Կենտրոնական բանկը, որը բավականաչափ ուշադիր հետեւում Է իրադրությանը եւ վերլուծում այն»: Պեսկովը հրաժարվել Է նշել ռուբլու այն փոխարժեքը, որը կարելի Է փլուզումային համարել: «Դա իմ իրավասությունը չԷ»,ասել Է նա: «Նման կանխատեսումները չպետք Է Կրեմլից հնչեն»,հավելել Է Պեսկովը:
