«сарай-ի համար աղմուկ չեն հանում». Լևոն Իգիթյան

«Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է»,-այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Արսեն Կարապետյանը: «Մեր այսօրվա քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, արդի պետության պահանջներին, և բնորոշ է ավելի շատ միապետական համակարգին»,- պարզաբանեց ճարտարապետը: Նրա խոսքերով՝ ժամանակակից երկրներում պահպանել-չպահպանել բանավեճը վաղուց վերջացել է: Նա համարում է, որ քաղաքաշինությունը պետք է միջավայրային լինի. «Ես ուզում եմ ինչ-որ մեկը օբյեկտիվ չափորոշիչներ հնչեցնի՝ որն է այդ չափորոշիչը, ինչը կարող ենք համարել պատմական հուշարձան, ինչը չենք կարող: Եթե մարդիկ համարում են, որ այդ փոքր կառույցի հետ կան հուշեր, դա արդյոք չի նշանակո՞ւմ, որ այն արդեն հուշարձան է, ի՞նչ բան է պատմական հուշարձան: Եվ այդ մոտեցումը, որ ունենք ինչ-որ գլխավոր բաներ, դա եւս շատ հնացած է: Գլխավոր հրապարակ, գլխավոր շենք, նման բան չկա, ամեն ինչն էլ գլխավոր է, եւ շատ կարեւոր: Օրինակ՝ ինչո՞վ է Օպերան ավելի կարեւոր, քան Փակ շուկան, եթե ինչ-որ մեկը օբյեկտիվ, գիտական մակարդակով բացատրի, ես շնորհակալ կլինեմ, բայց մինչեւ օրս նման բան երբեւիցե չի հնչել»,-ընդգծեց ճարտարապետը: Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ  Լեւոն Իգիթյանն իր խոսքում դիտողություն արեց նախորդ բանախոսին  նշելով, որ բոլորին հայտնի է Փակ Շուկայի եւ Օպերայի տարբերությունը: Դա այն է, որ  առաջինում առեւտուր են անում, երկրորդում՝ երգում են: «Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ մեր ժողովրդի համար: Մենք այդքան հոգեպես եւ հոգեւոր տեսակետից աղքատ չենք, сарай-ի համար աղմուկ չեն հանում»,- ընդգծեց Իգիթյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am