Լարված իրավիճակ Արարատի մարզում.պատրաստվում են մոմերով երթ անել դեպի կառավարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ի վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գինևետ գյուղի գրեթե ողջ բնակչությունը հավաքվել է գյուղապետարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում և արդարացիորեն բարձրաձայնում է, որ արդեն մի քանի օր է՝ գյուղի էլեկտրիկը էլեկտրոցանցի ղեկավարների հանձնարարականով բնակիչներին «տեռորի» է ենթարկում: Ֆոտոլրագրողւ հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էլեկտրիկը մտել է բոլորիս տներն ու ասել է, թե պետք է 2002 թվականի ծախսված էլեկտրաէներգիայի գումարները վճարենք, մինչդեռ բոլորս էլ ժամանակին վճարումները կատարել ենք: Էդ ո՞նց հասկանանք՝ 14 տարի է անցել, որ նոր հիշել են, որ հոսանքի փող ենք պարտք: Մենք միշտ էլ կանոնավոր մուծումները կատարել ենք, 2 օր ուշացնես, հոսանքը կանջատեն: Տուն կա, էլեկտրիկն ասում է՝ պարտք են 4 հազար, 100 հազար, 64 հազար, 80 հազար: Թե էդ թվերը որտեղից են հնարել, որտեղից են կարել, չգիտենք: Գյուղապետը նույնպես տարակուսում էր՝ ասելով, թե այդ ամենը թյուրիմացություն է, չի համապատասխանում իրականությանը ու հիմա պատաստվում է գրությամբ դիմել Արարատի մարզպետին , որպեսզի վերջինս էլ դիմի կառավարությանը՝ հանձինս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, որպեսզի խնդիրը լուծվի: Իսկ եթե կառավարությունն էլ չլուծի այդ հարցը, մնում է՝ մոմերով երթ անենք Երևան»: Ֆոտոլրագողի հետ զրույցում Արարատի մարզպետը հայտնեց, որ խնդրին ինքը կծանոթանա և ժամերի ընթացքում կհանձնարարի, որպեսզի գյուղապետն իրավիճակի մասին գրավոր տեղեկացնի մարզպետարանին, ինքն էլ կդիմի կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի օգուտ գյուղացու: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղում հիմնականում բնակվում են տարիքով մարդիկ: Գյուղում կա նաև աշխատատեղերի խնդիր և իրենք չեն պատրաստվում չեղած բանի համար վճարել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am