TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հանձնարարել է միջոցներ պատրաստել՝ Թուրքիայի դեմ տնտեսական ոլորտում սահմանված պատժամիջոցները փուլ առ փուլ վերացնելու համար:
Մեդվեդևը կառավարության այսօրվա նիստում հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է վերացնել մի շարք սահմանափակումներ և մշակել Թուրքիայի հետ առևտրային համագործակցության վերսկսման մասին որոշում:
Մեդվեդևն ընդգծել է, որ այդ որոշմանը համապատասխան անհրաժեշտ է մի կողմից չեղյալ հայտարարել այդ սահմանափակումները՝ հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ֆոնի բարելավումը, մյուս կողմից էլ դա չպետք է լինի ի վնաս ռուս արտադրողների:
Խոսելով զբոսաշրջային ոլորտի արգելքների մասին՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է երաշխավորեն ռուսաստանցի զբոսաշրջիկների հանգստի անվտանգությունը՝ հաշվի առնելով Ստամբուլի ահաբեկչությունը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը