Ամբողջ օրը պիտի հայտարարե՞նք, թե ինչ ենք անում. Լոքյանը՝ Աբրահամյանին

Անձրևների վարարումների հետևանքով  Արթիկ համայնքի բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար Կառավարությունը այսօրվա նիստում  որոշում կայացրեց  Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ: 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ ահա 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այսօր արդեն Արթիկ քաղաքում բնականոն գործունեությունը հիմնականում վերականգնվել է.«Բացված հեղեղատարը վերականգնվել է: Ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածի, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունեն էլեկտրականություն: Պրոցեսը այսօր  շարունակվում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են: Իմ փոխնախարարը լինելու է այնտեղ` մինչև աշխատանքները ավարտվեն»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհեց, որ հսկայական աշխատանք է կատարվում, սակայն այն չի ներկայացվում, ինչն էլ շահարկումների առիթ է հանդիսացել: «Պարոն վարչապետ, դեպքի առաջին օրը ես եմ այնտեղ եղել, հաջորդ օրը` Դուք: Աշխատանքներն ամեն օր կատարվել են, հիմա ամբողջ օրը մենք պիտի հայտարարենք` ի՞նչ ենք անում»,- արձագանքեց Լոքյանը: Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչը կապահովվի գործընթացի թափանցիկություն:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am