Ի՞նչ ճնշումներ են գործադրվում Գևորգի նկատմամբ

«Իրականում գործ չկա ու առիթ էր հարկավոր Գևորգին կալանավորելու համար»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանը տեղեկացրեց, որ այսօր քաղաքացիական նախաձեռնության մի խումբ անդամներ տարբեր դեսպանատների մոտ ակցիաներ են իրականացնելու, որով հայտնելու են մարդու իրավունքների ոտնահարման և Հայաստանում քաղբանտարկյալների առջև ծառացած խնդիրների մասին: Քաղաքացիներն ակնկալում են դիվանագիտական ներկայացուցչությունների միջամտությունը՝ քաղբանտարկյալներ Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար նրանց քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ նույն խցերում չտեղավորելու, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին Հյուման Ռայթս Ուոչ-ի պաշտոնական հայտարարության համաձայն ազատ արձակելու հարցերում: Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ Գևորգ Սաֆարյանը այլևս հացադուլի մեջ չէ: Ավետիսյանը նշեց, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը տեղեկացրել է, որ Գևորգի վիճակը այս պահին բավարար է: «Գևորգը դեռ «07» խցում է մի խցակցի հետ: Հայկ Կյուրեղյանի հետ նույն խցում եղել են, այս պահին նրանց առանձնացրել են»,-նշեց Վարուժան Ավետիսյանը: «Գևորգը գետնի վրա պայքարող երիտասարդություն առաջամարտիկ էր դարձել: Որպես պայքարող անհատ Գևորգը մոբիլիզացնող գործոն էր և էտալոնային սիմվոլ: Գևորգին մեկուսացնելը որոշակի նպատակ էր հետապնդում: Այս դեպքում նպատակը՝ երիտասարդությանը ահաբեկելն էր : Այս ամբողջ հաշվեհարդարը երիտասարդներին քաղաքականությունից հեռացնելու համար է»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է հունվարի 1-ին՝ տոնածառներով երթ իրականացնելու ժամանակ: Լուսինե Ղազարյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am